Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

13 մար 2023 16:55

Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. նա իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասին

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը
Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։




Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։
Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. քանի՞ անգամ ենք հարցազրույցների, հոդվածների միջոցով զգուշացրել՝ նույն բառերով, որ Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդեպ դեմարշները, ռուսական ներկայությունը Հայաստանում որպես մեր «անվտանգությանը սպառնացող գործոն» ձևակերպելը, Արևմուտքից դիտորդական տուրիստներ ներգրավելը, և այլն և այլն, նույն սցենարն է։
Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետև ոմանք այդպես են տեսնում իշխանությունը պահելու ուղին։
Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կա ադեկվատ իշխանություն, որը մշտական երկխոսության մեջ է սեփական հասարակության հետ։ Որքան էլ դժվար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետությունը զերծ պահեն աղետից։


Հայաստանում, ցավոք, հենց իշխանությունն է տանում «բախմուտյան սցենարը»։
Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսավորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնյակ գործիչների վրա՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգվածներին սիրաշահելու էժան ցանկությունն ու ամենօրյա ռեժիմով փորձում է խափանել աղետը։




Ղարիբաշվիլին, իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասի.
— նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղետը,
— նրանց, ովքեր թամաշայի մեջ են՝ սպասելով աղետին,
— և նրանց, ովքեր հենց իրենք էլ բերում են այդ աղետը մեր երկիր։


Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնհայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանության գործունեության և հակընդդեմ դաշտի պասիվության պայմաններում, իսկ մյուս կողմից այդ խմբի մարդկային որակը հուշում է, որ կա զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական մյուս գործոնը ժամանակն է, որն ակնհայտորեն քիչ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր