Տեսանյութ.Զվարճանք և ադրենալին՝ Լեռնանիստ համայնքի ձմեռային տուրիզմը
![](https://mail.hayacq.com/uploads/lernanist.jpg)
Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է, ձմեռային ամիսներին ձյունը բավականին առատ է, ձնածածկույթը պահպանվում է ամիսներ շարունակ:
Այստեղ առկա են թեք լեռնալանջեր, որոնք նպաստավոր են դահուկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման համար: Սուր և անկրկնելի զգացողությունների սիրահարներին այստեղ սպասվում են անմոռանալի պահեր։
Եվ իրոք, Լեռնանիստում լեռնադահուկային սպորտը զարգացնելու համար լավագույն միջավայր է ստեղծված, որը բացի ժամանցի գոտի լինելուց, կնպաստի նաև համայնքի զարգացմանը և զբոսաշրջային գրավչության բարձացմանը։
Ձմեռային տուրիզմի զարգացման նպատակով 2017 թվականին Լեռնանիստ համայնքում մասնավոր ներդրումներով կառուցվել է 350 մետր երկարությամբ դահուկավազքի սահուղի և բուգել:
Ճիշտ է Լեռնանիստում այս պահին արդեն գործում են մեկ-երկու հյուրատներ, սակայն, հաշվի առնելով հյուրերի մեծ քանակը՝ օրական 800-1000 մարդ, առաջիկայում նախատեսված ծրագրով կկառուցվեն նոր հյուրատներ և սպասարկման այլ օբյեկտներ:
Այս նախագծի հեղինակն է Արտյոմ Հայրապետյանը, ով ժամանակին զբաղեցնելով Լեռնանիստ համայնքի ղեկավարի պաշտոնը, լավատեղյակ է համայնքի խնդիրներին, ունեցած հնարավորություններին, և դեռ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ մտահաղացումներ է ունեցել Լեռնանիստը ավելի գրավիչ և զբոսաշրջային գոտի դարձնելու համար:
Իր պաշտոնավարման տարիներին նա ձեռնամուխ է եղել բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը, նպատակ ունենալով համայնքն ավելի ճանաչելի դարձնելու և զարգացման ուղիներ փնտրելու:
Զրուցեցինք Լեռնանիստ այցելած էստրիմի սիրահարների հետ, ովքեր հիացմունք էին հայտնում վայրի վերաբերյալ:
Լեռնանիստցիները մեծ սիրով և ջերմությամբ էին ընդունում իրենց համայնք այցելած հյուրերին, քանի որ մեծ ոգևորություն ունեն Լեռնանիստը էլ ավելի հայտնի տուրսիտական կենտրոն դարձնելու համար:
Ծրագիրն իր վերջնական ավարտին հասցնելու համար բավական մեծ ֆինանսական հնարավորություններ է պահանջում, թեև լեռնանիստցիների հավաքական աշխատանքի և ոգևորությոանն ականատես լինելով այդ օրը սարերի ետևում չէ: