Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

14 մար 2023 11:16

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահը պատասխան է պահանջում Հայաստանի իշխանություններից

Հապճեպ ստեղծված «արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել, որում կրկնել է Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ապահովել «ադրբեջանցիների անվտանգ վերադարձը»։


Ողջունելով «Ղարաբաղի հայերին» ուղղված Ադրբեջանի կառավարության հրավերը՝ համայնքում հպարտությամբ հայտարարում են, որ «տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ճանապարհն անցնում է երկխոսության, հաշտեցման եւ վերաինտեգրման միջով»։ «Նույն սկզբունքով մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կարձագանքի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությանը։


Որպես արեւմտյան Ադրբեջանի համայնք՝ օրեր առաջ մենք նաեւ նամակ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել մեզ հետ՝ մեր տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի մեր իրավունքը ապահովելու համար։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին եւ առաջարկներ կանի բանակցություններ սկսելու համար»,-ասել է Ազիզ Ալեքբերլին։


Հիշեցնենք, որ «Ղարաբաղի հայերին» հրավերը փոխանցվել է ԶԼՄ-ների միջոցով, ինչը խոսում է միայն կառուցողականության տպավորություն ստեղծելու ցանկության, բայց ոչ արդյունքի հասնելու ձգտման մասին։ Հիշեցնենք նաեւ, որ «արեւմտյան Ադրբեջանը» ենթադրում է Հայաստանի ողջ տարածքը։ Այսպիսով, «կառուցողական մոտեցման» քողի տակ Բաքուն հերթական անգամ թաքցնում է իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր