Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

15 մար 2023 10:49

Որեւէ հաղորդագրություն չեն տարածել․Որոտանում սահմանապահ է ինքնասպան եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որեւէ հաղորդագրություն չեն տարածել։


Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈՒ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս համակարգում տիրող անտերության եւ դրա արդյունքում արձանագրվող դեպքերի չնչին տոկոսի մասին է միայն պաշտոնապես հաղորդվում։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 03․ 23 թ համարում։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր