Փոխանցումների հիանալի երկրաչափություն,կենտրոնում կառավարում է գնդակը, տալիս է ճիշտ հավասարակշռություն.Միջազգային մամուլի արձագանքը՝ Մխիթարյանի խաղին

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար հոբելյանական էր «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը։ Մխիթարյանը մրցաշարի հիմնական փուլում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին «Շախտյորի» կազմում։ Հետագայում նա խաղացել է Չեմպիոնների լիգայում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Միջազգային հեղինակավոր պարբերականները խաղից հետո անդրադարձել է հայ ֆուտբոլիստի խաղին՝ նրան բարձր գնահատականներ շնորհելով.
Eurosport.it (6,5). Տեխնիկապես նա հիանալի խաղացող է մնում՝ անգամ խաղի վերջում: Փոխանցումների հիանալի երկրաչափություն և շատ ճիշտ որոշումներ:
Goal.com (6,5). Խաղում, որն ընթանում էր խաղադաշտի կենտրոնում, հայ ֆուտբոլիստն իր մասին խոսում է՝ գնդակին որակապես տնօրինելով:
ilgazzettino (6,5). Մշտական շարժիչ, որը շատ արժեքավոր խաղացող է՝ ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանության մեջ: Նա կենտրոնում կառավարում է գնդակը, տալիս է ճիշտ հավասարակշռություն և զսպում է մրցակցին։ Նա անում է այն ամենը, ինչ Ինձագին ասում է, ուստի նա միշտ խաղի մեջ է լինում:
calciomercato (7) . Դուք խաղում եք այնպես, ինչպես կարողանում եք, իսկ Հենրիխը կանի այն ամենն, ինչ պետք է:
numero-diez (7). Նա լավ է սկսում մի երկու հետաքրքիր փոխանցումներով, հետո մոտ քառորդ ժամով անհետանում է, մինչև նորից փայլում է։ Խլում է գնդակը, կառուցում խաղը, ամեն ինչ անում է և լավ է անում: