Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

16 մար 2023 14:50

Տեսանյութ.Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը։ Տեղեկացվում է, որ դրոշը բարձրացվել է Լիսագորի ուղղությամբ տեղակայված դիտորդական կետում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև լուսանկար և տեսանյութ են հրապարակել։ Ըստ աղբյուրի՝ ավելի ուշ դրոշն իջեցվել է։
 
Ուշագրավ է, որ բարձրացվել է ԽՍՀՄ դրոշի 1923 թվականին ընդունված տարբերակը, որի վրա կենտրոնում պատկերված է միության զինանշանը։ 1924 թվականին այս տարբերակը փոխարինվել է վերին ձախ անկյունում պատկերված մուրճով ու մանգաղով  տարբերակով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր