Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

16 մար 2023 16:30

Քաղցկեղ, հղիության ընթացքում պտղի բարդություններ, լյարդի հիվանդություն.զուգարանի թուղթը վտանգավոր է

Պարզվել է, որ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ այն պարունակում է պերֆտորացված քիմիական նյութեր, որոնք նաև հայտնի են որպես «հավերժական քիմիական նյութեր»:


Ինչպես նշում է The Guardian-ը, այս եզրահանգման են եկել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով 21 տարբեր բրենդերի թուղթը։ 


Ըստ հետազոտողների՝ այդ միացությունները թունավոր են և գործնականում չեն քայքայվում։ Հստակեցվում է, որ այդ նյութերը կարող են ընկնել կեղտաջրերի մաքրման կայանների նստվածքի մեջ, որը ցրվում է վարելահողերի վրա՝ որպես պարարտանյութ կամ լցվում բնական ջրային մարմինների մեջ։ 


Պերֆտորացված քիմիկատները կարող են առաջացնել քաղցկեղ, հղիության ընթացքում պտղի բարդություններ, լյարդի հիվանդություն և այլն:
Ի հավելումն` բոլոր քիմիական տարրերը` գույնը և տարբեր հոտերը, զուգարանի թուղթը վտանգավոր են դարձնում մարդկանց առողջության համար:
Գունավորված զուգարանի թղթերը կարող են միզուղիների ինֆեկցիաների առաջացման պատճառ դառնալ:


Արգանդի պարանոցի քաղցկեղ


Հաստատված է, որ գունավոր զուգարանի թղթերն ուղիղ կապված են կնոջ վերարտադրողական համակարգի հետ և կարող են բարձրացնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:


Սնկային ինֆեկցիաներ


Սնկային ինֆեկցիաներ ունեցող կանանց մեծ մասին գինեկոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել գունավոր և հոտավետ զուգարանի թղթերից: Մասնագետները կապ են գտել ինֆեկցիաների և գունավորված զուգարանի թղթերի միջև:


Քչերը գիտեն, որ նույնիսկ անգույն զուգարանի թղթերը կարող են վնասակար լինել: Որոշ արտադրողներ զուգարանի թղթի բաղադրության մեջ քլոր են ավելացնում: Քլորն ազատ է արձակում վտանգավոր տոքսինները, որոնք կարող են մի քանի առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այնպես որ, ամեն անգամ զուգարանի թուղթ գնելիս՝ ուշադիր կարդացեք բաղադրիչները, որոնցից պատրաստված է զուգարանի թուղթը: Եթե տեսնում եք, որ բաղադրիչների մեջ քլոր կա, անհրաժեշտ է անմիջապես մի կողմ նետել այն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր