Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

16 մար 2023 23:41

Փարիզում ցուցարարները սկսել են քարեր ու շշեր նետել․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Փարիզի Հաշտության հրապարակում կենսաթոշակային բարեփոխումների պատճառով ցուցարարները բարիկադներ են կառուցել ցանկապատերից եւ տախտակներից, Այնուհետեւ սկսել են հրկիզել դրանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը դեպքի վայրից:


Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիաների ժամանակ։


Հինգշաբթի կենսաթոշակային բարեփոխման հակառակորդները հավաքվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) շենքի մոտ, որտեղ պետք է քվեարկություն անցկացվեր օրենքի նախագծի շուրջ, որն արդյունքում չկայացավ վարչապետ Էլիզաբեթ Բորնի՝ Սահմանադրության 49.3-րդ հոդվածին դիմելու որոշման պատճառով: Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Հաշտության հրապարակ, որտեղից ոչ հեռու գտնվում է Ելիսեյան պալատը։


Ակցիան խաղաղ էր ընթանում, սակայն երեկոյան ցուցարարները սկսել են ցանկապատերից եւ տախտակներից բարիկադներ կառուցել, այնուհետեւ այրել դրանք։ Բացի այդ, նրանք սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների վրա։ Ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր