Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 մար 2023 10:33

Բանակ չունենալու հարց, ատոմակայանի փակում, միջանցք. այս նախապայմանները կատարելու պայմանում հայտնվելու են նորերը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ, ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, նախապայմաններն անդադար են եղել:




— Զիջեք Կարինը, էրզրումը, լավ կլինի, զիջեցինք, խնդիրներն առաջացան Վանում, ասացին` զիջեք Կարսը, լավ կլինի, ստացանք խնդիր Նախիջեւանում, զիջեցինք այնտեղ, խնդիրն եկավ Արցախ: Արցախը զիջում ենք, խնդիր ստացանք Սյունիքում: Խնդիրը ոչ թե նախապայմանների կատարման կամ չկատարման մեջ է, այլ պետք է դիտարկենք, թե ինչի համար են դնում նախապայման: Դա անում են ոչ թե ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, այլ` իրենց մեծ նպատակին հասնելու համար. այն է` ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը եթե ոչ լիարժեք նվաճել, այլեւ իրենց ազդեցության գոտում վերցնել:


Բանակ չունենալու հարց, ատոմակայանի փակում, միջանցք. այս նախապայմանները կատարելու պայմանում հայտնվելու են նորերը: Ամեն նախապայման ավելի թուլացնելու է հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում: Թուրքիան ոչ թե այս հակամարտության միջնորդ է, այլ` հակամարտության կողմ: Այն, ինչ կատարվում է ոչ թե հարաբերությունների կարգավորում է, այլ հակամարտության շարունակում: Անունը դրել են «խաղաղության» բանակցություններ, բայց այն ոչնչով չի տարբերվում ՀՀ-ի շարունակական կապիտուլյացիայից»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր