Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

18 մար 2023 10:33

Այս 2 կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի, բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ջրերը մի առվով չեն հոսում, եւ իրավապահ համակարգի երկու կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի: Իրավիճակը երկու համակարգերի միջեւ առավել լարված է հատկապես Երեւան քաղաքում:


Մասնավորապես, Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ եւ առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջեւ բացակայում է կենդանի շփումը։ Ամենաուշագրավն այն է, որ քննիչների եւ դատախազների առարկությունները միայն հայհոյանքներ են ու խիստ վիրավորանքներ միմյանց հասցեին:


Դատախազների եւ քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են վարույթների մասնավոր մասնակիցների իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավիճակի մասով, չի բացառվում, փաստաբանները առաջիկայում հանդես գան հայտարարութամբ, որ այս երկու մարմինների հակասությունների արդյունքում տուժում են քաղաքացիները, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնեն, այլապես մեծ բունտ է հասունանում:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր