Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 մար 2023 14:30

Անկեղծ կանգնեք ու ասեք, որ սխալվել եք, գոռում էին, որ կանգ առեք, ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին է

Տիգրան Վարդանյանը դիմում է Թաթա Սիմոնյանին



Ասում եք, որ հեղափոխական բաներ չեք սիրում, բայց երբ 2018թ. հեղափոխություն տեղի ունեցավ խանդավառված էիք ու այդ էր պատճառը, որ նոր երգ ` «Այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս», ձայնագրեցիք: Եթե հեղափոխական բաներ չեք սիրում, ուրեմն նաև այդ երգը չպետք է լիներ:


Ասում եք, թե երգը հակասական է ընկալվել: Հակասականը ո՞րն ա: Անձամբ ես զզվում եմ էդ երգից, որովհետև էդ երգի տակ մարդիկ դագաղներ էին պարացնում ու դնում այլոց տան դիմաց: Սև ժապավաններ էին կախում ամենուր: Ու հենց դա բումերանգի էֆեկտով ետ վերադարձավ և´ դնողների տուն, և´ չդնողների:
Նեղվում եք, որ մեկի համար դարձաք «մերոնք», իսկ մյուսի համար` օտար: Բա ի՞նչ լիներ: Եթե մի երգի մեջ ձեր չսիրած հեղափոխական բաների մասին եք երգում, բա պա՞րզ չէր, որ մյուս կողմն էլ նեգատիվ ա տրամադրվելու, որովհետև էդ երգն իր դեմ էր: Հատկապես էն պարագայում, որ մարդիկ կային, ովքեր քիչ էր մնում մեջտեղից ճղվեին, որովհետև տեսնում էին այն աղետի ուրվագիծը, որը մեծ-մեծ քայլերով գալիս էր: Գոռում էին, որ կանգ առեք, իսկ ինչ էիք անում դուք` ուրախ հոր ու մոր կերպար էիք ստեղծել:




Ասում եք, որ նորից ծնվեիք մեկ այլ բան կփսրձեիք այդ օրերի համար երգել: Զաձերժկան ինչու՞մն ա: Դուք մեծ լսարան ունեցող մարդ եք ու դուք էլ պետք է անկեղծ կանգնեք ու ասեք, որ սխալվել եք: Սխալվել եք, որ հավատացել եք պոպուլիստին: Սխալվել եք, որ տարիներ շարունակ ձեզ ձեռք մեկնողներին ուրացել եք: Սխալվել եք, որ հակահայկական շարժման մասնակից եք դարձել: Բա անկեղծ կանգնեք ու ասեք այս ամենը, որովհետև ձեր երգի մեջի ամեն մի ուրախ նոտա դժբախտությամբ ետ վերադարձվեց:


Կամ դուք հանրային պետք է ընդունեք, որ սխալվել եք, կամ էլ ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին ա:
Հ.Գ. Ե՞րբ եք վերջին անգամ լսել ձեր այդ երգը: Ո՞նց եք զգում ձեզ ձեր երգը լսելուց: Ուրախ հոր ու մոր կերպարը հասկանու՞մ եք, որ դարձել է սգացող հոր ու մոր կերպար, թե՞ ոչ:

***

«Ինքս հեղափոխական բաներ չեմ սիրում, բայց երբ հեղափոխությունն եղավ, խանդավառված երգ հորինեցի. երգը շատ հակասական ընդունեցին. մեկի համար դառա մերոնք, մյուսի համար՝ մի տեսակ օտար»,- «Tete A Tete» հաղորդման եթերում ասել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով 2018-ին համաժողովրդական շարժման մասնակիցներին նվիրված իր երգին: «Մի հատ էլ չգիտեմ՝ ով սև ու սպիտակ տերմինը մտցրեց էս ամեն ինչի մեջ… ինքը շատ լավ տղա ա, լավ դերասան (նկատի ունի Հայկ Մարությանին-խմբ.), ես ոչ մեկի հետ տենց կապ չունեմ, բայց սև ու սպիտակ սարքել պետք չէր»,- հավելել է երգիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր