Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 26-ի համար          «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ»       Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»    

18 մար 2023 15:30

Երիտասարդների մոտ հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա, որը պետք է տեղադրվեր Երևանի տարբեր թաղամասերում

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։


Ոստիկանությունից հայտնում են, որ կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ է եղել, 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։


Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվել է նաև նրա մեքենան։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։


Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր