Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 մար 2023 10:33

Հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից, տեղափոխվել արևմտյան տիրույթ.Արայիկ Հարությունյանի պահանջը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվում արևմտյան տիրույթ։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԳՆ հորդորով պետական հաստատություններին գրություններ է ուղարկել՝ առաջարկելով հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից։ ԱԳՆ նամակում ասվում է.


«Տեղեկացնում ենք, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով շփումներում ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցների մի ստվար զանգված ՝ որպես աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե, իրենց գերատեսչությունների պաշտոնական էլեկտրոնային հասցեների փոխարեն շարունակում է տրամադրել անձնական էլփոստերի հասցեները։


Տրամադրված էլեկտրոնային փոստերի հասցեները շատ հաճախ ունեն mail.ru դոմեյնը։ Հաշվի առնելով այն, որ ԵՄ կառույցներում խուսափում են, իսկ վերջին ժամանակներս նաև դադարեցրել են աշխատանքային նամակագրություն իրականացնել «ru» դոմեյն ունեցող էլփոստի հասցեների հետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ բոլոր գերատեսչություններին՝ ԵՄ-ի հետ շփումների, ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու և այլ առնչությունների ընթացքում տրամադրել գերատեսչական էլփոստերի հասցեներ և խուսափել անձնական հասցեների, հատկապես «ru» դոմեյն ունեցող, գործածումից»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր