Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

21 մար 2023 14:20

Ադրբեջանը մահապատժի է ենթարկել հայ զինծառայողների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ են կատարել. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը։  Դրանում ներառված են 200 երկրներում, այդ թվում Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները, որոնք հիմնված են նաև ՀԿ-ների կողմից ներկայացրած գնահատականների վրա:


ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։


Տեղեկություններ կան, որ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը մասնակցել են հայկական ԶՈւ ծառայողների ապօրինի սպանությունների և դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողությունների։


Նշվում է, որ սեպտեմբերյան  բռնություններից հետո Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել ՄԻԵԴ։ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, արժանահավատ հաղորդումներ կան, որ Ադրբեջանի բանտերում հայաստանցի զինծառայողներ են սպանվել։


Զեկույցում ասվում է՝ անցած տարվա հոկտեմբերի 2-ին ադրբեջանական սոցցանցերում տեսանյութ տարածվեց, Human Rights Watch-ի և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հավաստմամբ,  տեսանյութում  առնվազն յոթ հայ զինվորների ապօրինի մահապատժի են ենթարկվում ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից:


Human Rights Watch-ը (HRW) և Bellingcat-ը, համապատասխանաբար, հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 20-ին հայտարարեցին, որ ստուգել են՝  տեսանյութն արված է սեպտեմբերի կեսերին: HRW-ն մահապատիժը որակել է որպես «պատերազմական հանցագործություն, որի համար պետք է պատասխանատվություն կրել»:


Հոկտեմբերի 11-ին մեկ այլ տեսնայութ էր տարածվել, որտեղ մարտակեն դիրքում երևում են երեք հայ զինծառայողներ։


Ավելի ուշ այս երեք զինծառայողների մարմինները վերադարձվեցին հայկական կողմին։ Հայաստանի զինված ուժերն ու առանձին իրավապաշտպաններ նույնականացրել էին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր