Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 մար 2023 15:41

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ անվտանգության աշխատակիցները պաշարել են Գիտկոմի շենքը. գիտաշխատողին թույլ չեն տվել մեքենան կայանել շենքի բակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այսօր՝ մարտի 21-ին, այցելել է Գիտության կոմիտե: NEWS.am-ի նկարահանող խմբին անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մուտք գործել շենք, նշելով, որ այն հատուկ պահպանվող տարածք է, իսկ հանդիպումը փակ է:
NEWS.am-ի հետ զրույցում ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողներից մեկը պատմեց, որ առավոտյան անվտանգության աշխատակիցները իրեն թույլ չեն տվել ավտոմեքենան կայանել շենքի բակում:



«Աշխատանքի եմ գնացել ժամը 12:00-ի սահմաններում, Օրբելի փողոցի ողջ հատվածով ոստիկանական ավտոմեքենաներ էին կայանվել, մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կային: Երբ փորձեցի ներս մտնել, ասացին՝ չի թույլատրվում, ասացի՝ բայց ես այստեղ աշխատում եմ, ասացին՝ կանգնեցրեք ձեր մեքենան ինչ-որ մի տեղ ու եկեք աշխատանքի: Աբսուրդ է, մարդը հեռու տեղից գալիս է մեքենայով ու չի կարողանում մտնել իր աշխատավայր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր