Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

22 մար 2023 14:10

Տեսանյութ.ՊՆ-ի հայտարարությունը, որում ասվում էր, որ զինծառայող է մոլորվել, դարձավ գերեվարում, թե՞ ուղղակի պետք էր նշան տալ, որ մոլորված զինծառայող ունենք, որին պետք էր գերեվարել

«Երեկ էստեղ տիկին Խամոյանը խաղաղության փնտրտուքների մեջ էր, ասում էր՝ էդ խաղաղությունը որտե՞ղ ա, Կապանում ա՞, թե՞ Ջերմուկում ա և ասաց, որ ժամեր առաջ զինծառայող է գերեվարվել և սկսեց պատմել, թե զինծառայողի գերեվարումն ինչի հետևանքով է առաջացել»,-Աժ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով մոլորված զինծառայողի հետ կապված վարկածներին:


«Այսօր տիկին Խամոյանը, երբ խոսում էր մոռացությունից, անփութությունից, ուզում եմ ասել՝ հիմա դա անփութությա՞ն արդյունք էր, որ ՊՆ տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ զինծառայող է մոլորվել, դարձավ գերեվարում, թե՞ ուղղակի պետք էր նշան տալ, որ մոլորված զինծառայող ունենք, որին պետք էր գերեվարել»,- ասաց Դավոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր