Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 մար 2023 14:30

Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես. դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ.Պետք չէ ժողովրդին խաբել, հույս տալ, թե եթե գործենք Իրանի եւ ՌԴ-ի հետ, Ադրբեջանին կհաղթենք

Մեզ քննադատում են, ասում են՝ Խորհրդային Հայաստանի սահմաններով պարփակված տարածքը կենսունակ չէ, եւ եթե մենք այդ տարածքը չփոխենք, մենք կենսունակ չենք: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:


«Այստեղ մի հետաքրքիր բան կա, եթե այդ տարածքը կենսունակ չէ, այդ անկենսունակ տարածքով ո՞նց ես կենսունակ տարածք ձեռք բերելու: Ստացվում է, որ ինչ-որ մեկից նվեր են սպասում: Այսինքն մարդ կա, մտածում է՝ մի օր Թուրքիան կփլուզվի, մի օր Ռուսաստանը կջղայնանա, առաջ կգնա: Մենք այդ գաղափարախոսության կրողը չենք, մենք սպասարկում ենք կոնկրետ ապրող քաղաքացիների եւ Արցախի ժողովրդի շահերը: Մեր նպատակն է այնպես վարվել, որ Արցախը չհայաթափվի: Այսօր ռեալ վտանգն այդտեղ է: Այսօր ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն: Ես շատ կուզեմ, որ ճանաչվի, տեսնում ենք՝ հարցն արձագանք չի գտնում, մենք էլ չենք կարող անկախացնել»,-ասաց նա:




ՔՊ-ական պատգամավորը շարունակեց, որ կա նաեւ տեսակետ, որ եթե մեր հարաբերությունները զարգացնենք Իրանի եւ Ռուսաստանի հետ, մենք Ադրբեջանին կհաղթենք. «Մենք այդ տեսակետին չենք: Մենք ասում ենք՝ պետք է համագործակցությունը ընդլայնենք, որեւէ մեկի հետ մեր ապագան չկապենք եւ մեր ժողովրդին չխաբենք, հույսեր չտանք»:
***
Եթե Ադրբեջանը փակում է Լաչինը, դժբախտաբար, մենք չենք կարող զորքով մտնել Լաչինը բացել, Բաքուն էլ գրավել: Ուրեմն պետք է քաղաքական ճնշումներ լինեն: Հիմա պարոն Լավրովն ասում է, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, և երեք կողմերը՝ մենք, Ադրբեջանը և Ռուսաստանը, պիտի կատարեն իրենց պարտավորությունները: Փակագծերը չի բացում: Պարոն Լավրովը չի ասում՝ Ադրբեջանը փակել է, չի ասում՝ Ադրբեջանը հարձակվել է ու զավթել Հայաստանի սուվերեն տարածքը: Մեզ ասում են՝ դա նրանից է, որ դուք լավ չեք աշխատում Ռուսաստանի հետ, որ ՌԴ շահերից է բխում այդպես վարվել, և մենք իրավունք չունենք Ռուսաստանից վիրավորվել, նեղանալ:


Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես: Դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ: Սա այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն արել տասնյակ տարիներ, եղել են մուրացկանի դերում: Մտածել են՝ Ռուսաստանը չի թողնի մեզ նեղացնեն, դրել, կեղեքել են Հայաստանը»,- ասաց պատգամավորը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր