Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

23 մար 2023 16:15

Տեսանյութ.Ի՞նչ հանգամանքներում են ռուս զինծառայողները Սյունիքում վնասվածքներ ստացել. Զախարովան՝ զինվորականների վիրավորվելու մասին

ՊՆ-ն պարզում է դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սյունիքում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը։


Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական ​​տալ։




Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, անձամբ, ​​նամակագրության ժամանակ եւ այլն»։


Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանը տարբեր դաշնակիցներին, գործընկերներին, բարեկամներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր