Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

24 մար 2023 13:29

Զգուշացեք,Եհովայի վկաները կրկին գործի են անցել, քարոզում են զենք չվերցնել ու չկռվել,խնդրում եմ ուշադիր եղեք չմոտենաք, պարզապես լուռ անցեք

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը զգուշացնում է Նուբարաշենի բնակիչներին.


«Զգույշ եղեք. 


Սիրելի նուբարաշենցիներ, եհովայի վկաները արդեն հասել են Նուբարաշեն, Աստվածաշնչի անվճար դասընթացի անվան տակ փորձում են քարոզչություն իրականացնել, մոլորեցնել մարդկանց, խնդրում եմ ուշադիր եղեք չմոտենաք, պարզապես լուռ անցեք:


Իրենք իրավունք չունեն Ձեզ կանգնացնեն ու խոսեն, եթե դուք չմոտենաք... իմացեք աղանդավոր են...


Մոտեցա իրենց մի պարզ հարց տվեցի, արդյոք ադրբեջանը մեր թշնամին է թե ոչ, պատասխանում են թե սա քաղաքական հարց է, չենք պատասխանի, ասում եմ որպես հայ ասեք, լռում են, ասում եմ դուք քարոզում եք զենք չվերցնել ու չկռվել, ասում են այո, ասում եմ բա որ զենք չվերցնենք ադրբեջանցին անարգել կսպանի մեզ, դա է ձեր նպատակը...


Աստծո խոսքի անվան տակ թաքցնում են իրենց իրական ահավոր նպատակը և առհասարակ իմացեք ամեն ոք, ով կփորձի Ձեզ Աստծավաշունչ քարոզել փորձեք իմանալ իրենց իրական նպատակը...


Մի խոսքով հեռու մնացեք...


Ու իրենք կանգնած քարոզում են հանրակրթական դպրոցի ճանապարհին...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր