Թեժ օր է լինելու.Հայաստան-Թուրքիա խաղի համար հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել. թուրք երկրպագուների ներկայություն չի սպասվում

«Հայաստանի հետ խաղին ժամանելու են միայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիարակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի քվոտայով»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:
Հատկանշական է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ երեկոյան Թվիթերի էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Երևանում կայանալիք խաղի հատուկ տոմսերի վաճառքը շարունակվում է: Տեղեկացնենք՝ այդ տոմսերով խաղին ներկա գտնվել հնարավոր չէ, այն կարող է ծառայել միայն որպես հուշ:
ArmSport-ը ՀՖՖ-ից նաև տեղեկացել է, որ թուրքական կողմին որևէ տոմս չի վաճառվել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին հյուր երկրպագուներ ներկա չեն լինելու: ՀՖՖ-ից ասել են, որ այս առումով ոչինչի չի փոխվել և Երևանում կայանալիք խաղին թուրք երկրպագուների ներկայություն չի սպասվում:
Թուրքիայի հավաքականը այսօր՝ մարտի 24-ին, կժամանի Հայաստան:
Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր ժամը 18:15-ին։
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21:00-ին: