Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

24 մար 2023 16:55

Իրանը թույլ չի տա կտրել ՀՀ-ի հետ իր սահմանը ,կոչ ենք անում Ալիևին իր գործողություններով վտանգի չենթարկել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրը

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալիրեզա Մոնադին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը չպետք է վտանգի իր հարաբերական անդորրը»։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Iranist-ը։
 
«Մենք կոչ ենք անում Ալիևին իր գործողություններով վտանգի չենթարկել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրն աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Հայաստանի հետ մեր սահմանը մեր երկրի ակտիվներից մեկն է, և մենք հուսով ենք, որ Ալիևը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ մենք Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, և այդ գործողությունները կարող են միայն թուլացնել մեր հարաբերությունները»,- ասել է Ալիրեզա Մոնադին։
 
Նա շեշտել է, որ Իրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ իր սահմանը։ «Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա ՀՀ հետ մեր սահմանները կտրել։ Հայաստանը նույնպես ցանկանում է պահպանել այդ սահմանը․ ոչ ոք չպետք է դրան խանգարի»,- հավելել է իրանցի պաշտոնյան։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր