Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

25 մար 2023 12:20

Բայդենը հանդես է եկել Իրանին ուղղված նախազգուշացմամբ՝չենք ձգտում ձեզ հետ հակամարտության, բայց վճռականորեն կգործենք մեր ժողովրդին պաշտպանելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Իրանին ուղղված նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «վճռական կգործի» ամերիկացիներին պաշտպանելու համար այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները ավիահարվածներ են հասցրել Իրանի կողմից աջակցվող ուժերին՝ «ի պատասխան Սիրիայում տեղի ունեցած հարձակման», գրում է The Guardian-ը:

«Մի՛ ընկեք մոլորության մեջ։ ԱՄՆ-ն․․․չի ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց պատրաստ եղեք, որ մենք վճռականորեն կգործենք մեր ժողովրդին պաշտպանելու համար»,-ասել Է Բայդենը լրագրողներին Կանադա կատարած այցի ժամանակ։

Հարցին, թե արդյոք «ավելի բարձր գին պետք է լինի Իրանի համար», Բայդենը պատասխանել է. «Մենք չենք պատրաստվում կանգ առնել»։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ օրը Սիրիայում ամերիկացի զինծառայող է վիրավորվել վերջին հարվածի ժամանակ՝ ի պատասխան «Իրանի կողմից աջակցվող ուժերի» եւ ամերիկյան անձնակազմի միջեւ հարվածի:

Դա տեղի է ունեցել ամերիկացի պայմանագրային զինծառայողի զոհվելուց եւ ԱՄՆ հինգ զինծառայողների եւ եւս մեկ պայմանագրային զինծառայողի վիրավորվելուց հետո: Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ հարձակման ժամանակ օգտագործվել է իրանական ծագման անօդաչու սարք։

Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ տարածաշրջանում այլ զինված հակամարտության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր