Տեսանյութ.Մեր ամառն առաջիկա օրերին չի նահանջելու, ավելին կնկատվի ջերմաստիճանի բարձրացում          Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ       Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը    

27 մար 2023 11:36

Տեսանյութ.Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ․ Իրանն է այսօր կանխում ՀՀ-ի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյան

Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը, ներկայացնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, հայտարարել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի անհրաժեշտ մոբիլիզացիոն ռեսուրս իր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար, և եթե 102 ռուսական ռազմաբազան, ինչպես նաև ռուս սահմանապահները լքեն Հայաստանը, ապա սահմանը «ուղղակի պաշտպանող չի լինի»:


Միաժամանակ, Գևորգյանը հայտարարել է, որ զարմացած է բոլոր այն հայ փորձագետներից, ովքեր այսօր շարունակում են խոսել միայն «Ղարաբաղի գլխին կախված սպառնալիքների մասին» և միևնույն ժամանակ չեն նկատում բուն Հայաստանի դեմ ուղղված իրական սպառնալիքները։


Գևորգյանը նշում է, որ այսօր թուրքական և ադրբեջանական զորքերը տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության սահմաններ, և միայն Իրանը թույլ չի տալիս հարձակվել Հայաստանի վրա, կամ էլ նույնիսկ մեծ սադրանք կազմակերպել։


Մանրամասները՝ տեսանյութում 21:10 կետից:


Աղբյուրը՝ Zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր