Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

27 մար 2023 13:21

Թե ինչու են ընտրվել հենց աղմուկ բարձրացրած սակուրա տեսակի տնկիները․ Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում պարզաբանեց, թե ինչու են ընտրվել հենց սակուրա տեսակի տնկիները՝ կտրված թեղիների ու հացենիների փոխարեն։


«Նախ մայթը այդտեղ բնաբաժանից մինչև շենքի պատ, 1 մետր է, շատ նեղ է։ Բացի այդ մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մարդկանց լույսը չփակելու համար և այլն։ Աղմուկ բարձրացրած անձանց կողմից առաջարկված ծառերը մեծ սաղարթ ունեին, նախ չէին տեղավորվի և մի քանի տարի անց իրենց հզոր արմատային համակարգով համ կքանդեին շենքի հիմքը, համ էլ կփակեին քաղաքացիների լույսը»,- ասաց Բեգոյանը։


Նա ասաց, որ այն փողոցում, որտեղ տնկվելու են սակուրաներ, շարունակվող փողոցում արդեն 10 տարի է՝ տնված են սակուրաներ և նաև դրանով է պայմանավորված այդ ծառատեսակի ընտրությունը։


«Այդ ծառերով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել ու տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։ Հաջորդ պատճառն այն է, որ այդտեղ տեղադրված է Թամանյանի արձանը։ Նա վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է ու քանի որ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են, նաև դա է դրդապատճառ հանդիսացել»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր