Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

27 մար 2023 15:05

Ջրի դեֆիցիտ է .Ադրբեջանցիները բողոքում են՝մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Չոլպու գյուղի բնակիչները մարտի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով ոռոգման ջրի բացակայությունից: Նրանք փակել են «Չորս ճանապարհ» խաչմերուկը եւ պահանջել լուծել ջրի դեֆիցիտի բազմամյա խնդիրը։


«Туран»-ի հաղորդմամբ՝ մարտի 13-ին շրջանի բնակիչներն արդեն բողոքի ակցիա էին իրականացնում, սակայն այն ցրվել էր ոստիկանության կողմից: Ընդ որում, տեղական իշխանությունները չեն կատարել այն խոստումը, որ խնդիրը կլուծվի։


Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ստիպված են ջուր գնել ցանքերի ոռոգման համար։


«Հարեւան գյուղերում ջրամատակարարումն իրականացվում է, իսկ մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին»,-ասել է ցուցարարներից մեկը: Նրանք դժգոհել են, որ պետական մարմինները չեն հետաքրքրվում իրենց խնդիրներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր