Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

28 մար 2023 10:00

Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը լարված է:


«Իրավունքի» տեղեկություններով՝ կալանավորները մտադիր են հացադուլ սկսել: Իսկ պատճառը նորանշանակ պետի վատ վերաբերմունքն է կալանավորներին. «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»:


Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 2023թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, իսկ 2022թ. նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր