Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

28 մար 2023 14:49

Բռնցքամարտի ֆեդերացիան՝ Էրիկ Իսրայելյանի դժգոհությունների ու հայտարարությունների մասին

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ Այդ մասին նա հայտնել է օրերս ֆեյսբուքյան իր էջում: Նման որոշման պատճառը, ըստ բռնքամարտիկի, ոչ բավարար աջակցությունն է իրեն՝ որպես Եվրոպայի և Աշխարհի առաջնության չեմպիոնի։ Բռնցքամարտիկը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհություն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն շնորհավորել։


Tert.am մեկնաբանություն խնդրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ Էրիկ Իսրայելյանի դժգոհություններրի հետ կապված։


 
«Հայտնում ենք, որ Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն»,- ասացին բռնցքամարտի ֆեդերացիայից՝ հրաժարվելով այլ մեկնաբանություն տալ։


Նշենք, որ Tert.am-ը փորձում է կապ հաստատել մարզիկի հետ՝ մեկնաբանությու ստանալու համար, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:


Նշենք, որ երեկ ԿԳՄՍ նախարարությունից ևս անդրադարձել էին բռնցքամարտիկին հայտարարությանը՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները: Մասնավորապես՝ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր