Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

31 մար 2023 10:17

Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը՝ շրջափակման ենթարկվածների հաշվին գումար աշխատելու հարցում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը՝ շրջափակման ենթարկված արցախցիների հաշվին գումար աշխատելու հարցում։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր մեծ մեքենա սնունդ կամ այլ ապրանքներ Արցախ հասցնելու դիմաց խաղաղապահները մոտ 10 հազար դոլար գումար կամ 4 մլն դրամ են գանձում՝ նախկին 1000-2000 դոլարի փոխարեն։


Իսկ վերջերս անգամ խախտում են ԱՀ կառավարության հետ պայմանավորվածությունները, դիցուք՝ 10 մեքենա բեռ փոխադրելու պայմանավորվածություն են ունենում, սակայն կառավարությանն է հասնում 8-ը, իսկ երկուսը, պարզվում է, խաղաղապահների մասնավոր բիզնեսն է, որը բերում են՝ շահույթ ստանալով»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր