Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 մար 2023 17:30

ԱՄՆ-ի մատն ամենուր է.ՀՀ-ի շուրջ կա Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի զորքերի մեծ կենտրոնացում. Իրավիճակը Վրաստանում նույնպես ապակայուն է

Tsargrad.tv-ն գրում է, որ մարտի 24-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա։ Վաշինգտոնը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը իրանական է, պատասխանը եղել է հարվածը իրանական դիրքերին։ Քաղաքագետ Կարինե Գևորգյանը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է պայթեցնել Արևելքը, սակայն Իրանը չի գնա այ սադրանքին։


«tsargrad.tv»-ին տված հարցազրույցում Կարինե Գեւորգյանը նշել է, որ Պենտագոնն այժմ ամեն ինչ անում է Իրանի շուրջ կոնֆլիկտ բռնկելու համար։ Առաջին հերթին դա արվում է այն պատճառով, որ Թեհրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի օգնությամբ, Սպիտակ տան կողմից ընկալվել է որպես աղետ։ Բացի այդ, կարևոր հարցն այն է, թե իրականում ո՞վ է ամերիկյան բազայի վրա արձակել անօդաչու թռչող սարքը։ Բանն այն է, որ Սիրիայում իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:


Քաղաքագետը նշել  է, որ անօդաչու թռչող սարքի արձակումը կարող էին իրականացնել իսրայելական ուժերը, որոնց բազաները գտնվում են Ադրբեջանում։ Ընդ որում, Իսրայելը, որը չունի լուրջ մոբիլիզացիոն ռեսուրս, ակնհայտորեն ինչ որ երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից։ Այնուամենայնիվ Իրանը չի գնա նման սադրանքի:


«Նրանք իսկապես ցանկանում են սադրել իրանցիներին անխոհեմ կտրուկ գործողությունների, բայց դժվար թե հաջողության հասնեն։ Դա Իրանի ոճով չէ»,- վստահ է Կարինե Գևորգյանը։


Ադրբեջանի հետ հակամարտության լույսի ներքո հիմա ոչ պակաս նկատելի դեպքեր են  կատարվում Հայաստանի շուրջ, որտեղ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է փորձում մտնել։ Իրավիճակը Վրաստանում նույնպես ապակայուն է:


«Բեկում կարող է հենց Հարավային Կովկասում լինել: Հայաստանի շուրջ կա Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի զորքերի մեծ կենտրոնացում։ Եվ այդ ֆոնին բուն Հայաստանում տեղի է ունենում միանգամայն անհեթեթ ռուսաֆոբության ֆարս»,- պարզաբանել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր