Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է          Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

01 ապր 2023 11:46

Այս հիանալի առիթից չօգտվելը աններելի կլինի. Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ թշնամու պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.


«Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։


Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։


Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր