Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Տեսանյութ.Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք Կիրանց․ ՔՊ-ականը՝ Վազգեն Մանուկյանի մասին    

01 ապր 2023 15:10

Բռնապետը հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա, դեռ մի բան էլ կամրանան

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված )տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»: Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»:
 
Հասանովը նշել է, որ «սեղմ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները բանակի մարտական բարձր վճռականության հերթական վկայությունն են»:
 
«Մեկնաբանելով նրանց հայտարարությունները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ»՝ Հասանովը ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով և նշել, որ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»: Այս հայտարարությունն ուղղված է, իհարկե, Իրանի դեմ:
 
Նշեմ, որ Հասանովը պարբերական նման խորհրդակցություններ է անցկացնում և ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարություններով հանդես գալիս դրանց վերաբերյալ: Հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա՝ ի հեճուկս տեղական «միամիտ» իշխանությունների հավաստիացումների, դեռ մի բան էլ կամրանան, հատկապես երբ խանգարող չկա իրենց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր