Գեղարքունիքում «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամ, 3-ը` երեխա, տեղափոխվել են հիվանդանոց          Հաջորդ ռուս-ամերիկյան բանակցությունները կանցկացվեն ԱԳՆ-ի գծով՝ Ստամբուլում       Տավուշում իրականացվելու են ակшնազերծված ակшնների պայթեցմшն աշխատանքներ. ՊՆ    

01 ապր 2023 15:53

Բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր