Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

03 ապր 2023 10:17

Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք. Ալեն Սիմոնյանը՝ Կասկադի միջադեպի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Սիմոնյանի խոսքով Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցնում. «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»:


Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ անկախ իր դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, առիթ չի տվել մտածելու, որ իրեն անհրաժեշտ է պաշտոն կամ անվտանգություն, որ իր ասելիքն ասի:


«Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,-գրել է Սիմոնյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու աչքին, ինչի մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ պատմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Վերջինս «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու՝ Կարեն Մկրտչյանի իրավունքները պաշտպանելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր