Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 ապր 2023 17:49

ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։

Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։

ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։

Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ Բաքուն մարտի 30-ին հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ: Փաշինյանը, սակայն, նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ Ընդդիմությունն իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական առաջխաղացումը չկանխելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր