Ոչ բարեկամական երկրներից հայրենակիցների համար ՌԴ-ում վերաբնակվելու կարգը կպարզեցվի. Միշուստին

«Նախագահն առաջադրել է ոչ բարեկամական պետություններից մեր հայրենակիցների ինքնակամ վերաբնակումը թեթեւացնելու խնդիրը։ Կառավարությունը նրանց համար կպարզեցնի պետական ծրագրին մասնակցությունը։ Նրանք կկարողանան հայտարարություն ներկայացնել ոչ միայն այն պետությունում, որի քաղաքացիներն են, այլեւ արտասահմանում, որտեղ ապրում են, ինչպես նաեւ մեր երկրում»,- ասել է նա։
Բացի այդ, Միշուստինի խոսքով, հարկ չի լինի թարգմանել եւ նոտարական վավերացում տալ այն փաստաթղթերին, որտեղ գրառումները պատճենված են ռուսերենով։
Փախստականների եւ ժամանակավոր ապաստարան ստացածների համար հայտարարության դիտարկումը պետծրագրին մասնակցության մասին կիրականացվի արագացված կարգով։ Կկրճատվի պահանջվող փաստաթղթերի փաթեթը, պարտադիր չի լինի ներկայացնել ծննդյան, կրթության, աշխատանքային սռաժի եւ այլ վկայականներ։