ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

04 ապր 2023 12:22

Տեսանյութ.Աննա Հակոբյան, ու դուք այդ 11 հազար մարդկանց դասալի՞ք եք անվանում.զոհված զինծառայողների ծնողներ

Դուք ձեր ընտանիքով ու խունտայով՝ բոլորդ մեզ համար դասալիք եք ու դավաճան: Այս մասին նախօրեին՝ ապրիլի 3-ի երեկոյան, Եռաբլուրում դիմելով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ հայտարարեցին արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ ի պատասխան  Աճարկուտում նրա հնչեցրած հայտարարությունների։


«Դուք ձեր չեղած տեղով, ձեր դասալիք տեղով բոլորին համարել եք դասալիք: Դուք ուզում եք դրանով ժողովրդին շեղեք այս մղձավանջից, որ արդեն շատերը հասկանում են, թե ինչ է կատարվել ու ինչ է կատարվում այսօր:




Դուք ասում եք՝ ջոկատ եք կազմել, թող մարդիկ օրինակ վերցնեին: Դուք այն մարդը չեք, որ մարդիկ ձեզնից օրինակ վերցնեն, որովհետեւ ոչ ձեր անցյալով, ոչ ներկայով չունեք այդ ամենը ապրած:


Մեզ հանգիստ թողեք մեր ցավի հետ: Հայ ժողովուրդը կորցնում է իր հայրենիքը: Մեզ ասում են՝ դուք արդեն կորցրել եք, էլ կորցնելու բան չունեք: Ոչ, այն երեխեքը, որ հիմա սահմանին են, որ քրքրված վրանների տակ, առանց հաց ու ջրի, առանց ջերմության, առանց ապահովության կյանքի ու մահվան շեմին են կանգնած ու իրենց տուն վերադառնալու հավանականությունը 50/50 է: Ու դուք այդ մարդկանց դասալիք եք անվանում:


Նիկոլ Փաշինյանը միայն ձեզ համար կարող է լինել գերագույն գխավոր հրամանատար, ոչ ազգի համար, առավելեւս մեզ համար: Դուք ձեր ընտանիքով ու ձեր ձեր խունտայով մեզ համար դասալիք եք ու դավաճան»,-ասաց ծնողներից մեկը:


44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն իր հերթին նշեց, եթե Աննա Հակոբյանը դասալիքների մասին հստակ թիվ է հնչեցնում՝ 11 հազար, ապա թող անուն առ անուն նշի, թե 44-օրյա պատերազմում քանի զոհ ենք ունեցել։


«Եթե այդքան հստակ նշում եք 11 հազար դասալիք, ապա կուզենայի ասեիք, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչքան զոհ ենք ունեցել, անուն առ անուն, քանի անհետ կորած ունենք եւ քանի գերի՝ անուն առ անուն: Ասեք ստույգ թվերը, որ բոլորն իմանան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր