Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

04 ապր 2023 15:49

Այս պատերազմը կսկսվի ՀՀ-ի վրա Ալիևի հարձակմամբ.Իսրայելը փորձում է հարձակվել Իրանի վրա՝ ստիպելով Ալիևին կռվել․ ադրբեջանցի ակտիվիստ

«Բռնապետ Ալիևը շտապում է մինչև մայիսի կեսերը պատերազմել Իրանի դեմ»: Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։


«Իսրայելը փորձում է հարձակվել Իրանի վրա՝ ստիպելով Ալիևին կռվել: Իհարկե, այս պատերազմը կսկսվի Հայաստանի վրա Ալիևի հարձակմամբ: Ալիևը, ով միշտ ղեկավարվում էր Պուտինի ձեռքով, այս անգամ Իսրայելի ստրուկն է լինելու։


 
Կլինի շատ սարսափելի պատերազմ, և այս պատերազմի զոհերը կլինեն երեք կողմերից անմեղ ընտանիքների երեխաները:


Մարդիկ պետք է արթնանան և թույլ չտան կոտորվել բռնապետերի կողմից։ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ չի ուզում:


Թող աշխարհում խաղաղություն լինի», — գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր