Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

04 ապր 2023 16:31

Քանդեք ներսից․․․ բա ոնց․․․ թշնամու վրա Հայաստանը ներսից քանդելն ավելի էժան է նստելու, քան պատերազմով առնելը

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽԱՅՏԱՌԱԿ ԵՔ
բոլորդ․․․ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած մինչև ներկա ոչինչներ։ Ծայհահե՞ղ կհնչի, եթե ասեմ, որ ժամից ավել հետևում էի պետականության անկման «ամենավառ» գործընթացին՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նիստին, որտեղ ներկայանում էին ՄԻՊ թեկնածուները։
Չէ, սա պետականության անկում չի, սա արժեհամակարգի տոտալ ոչնչացում է, ինչն ավելի վատ է, քան պետականության անկումը։ Առանց արժեհամակարգի պետականությունը գոյություն ունենալ չի կարող։
Երկուստեք էս երկիրը վերածել եք կրկեսի, խեղկատակության ու սա շարունակվում է ակտիվ ֆազայում մնալ վերջին մի քանի օրերի ընթացքին։ ԱԺ-ն «քուչի բեսեդկի» (կներեք արտահայտության համար) մակարդակում պահելով ձեր նպատակն է վերջնականապես հուսալքել հասարակությանն ու էս հասարակությունից ստանալ պարտության գնալու, հանձնվելու ու ստորաքրշ գոյություն պահպանելու մանդատ։
Քանդեք ներսից․․․ բա ոնց․․․ թշնամու վրա Հայաստանը ներսից քանդելն ավելի էժան է նստելու, քան պատերազմով առնելը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր