Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

04 ապր 2023 16:10

Ուշադիր լսեք, իմ ու վարչապետի միջև որևէ հակասույթյուն չկա և չի կարող լինել, փակե՛ք թեման, որևէ մեկն էլ ինձ դավաճան ասելու իրավունք չունի

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին՝ արդյոք ինքը ստել է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի հետ կապված, ինչին Սիմոնյանը պատասխանեց․


«Ո՛չ, նման բան չի նշանակում, ես որևիցե որակում չեմ տալու, իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում»։

Հարցին՝ ինչու է ջնջել գրառումը, Սիմոնյանը պատասխանեց․

«Որովհետև չեմ ուզում, որ ինձ մոտ լինի  բան, որը իրականության հետ խնդիր ունի, դա չճշտված բան չէ, գնահատականն է, որը, կարծում եմ, տարբեր է։ Չեմ մեկնաբանում դա, ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է»։
Անդրադառնալով սփյուռքահայ քաղաքացու վրա թքելու միջադեպին՝ ԱԺ նախագահը ասաց․
«Նախ որևէ մեկը ինձ դավաճան ասելու իրավունք չունի, երկրորդ՝ Սփյուռքին մի խառնեք այդ դաշնակցական անձնավորութան հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի։ Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել, ուրախ եմ, որ նա դրանով հայտնի է դարձել, բայց նման քայլերը չեն հանդուրժվելու»:
Այն հարցին՝ տարաձանություններ կա՞ն իր և Նիկոլ Փաշինյանի միջև, Սիմոնյանն ասաց․
«Ուշադիր լսեք, իմ ու վարչապետի միջև որևէ հակասույթյուն չկա և չի կարող լինել, բացառված է։ Ինքը ու ես մի թիմ ենք, ինքը իմ ղեկավարն է, իմ ընկերն է ու գործընկերը, փակե՛ք թեման»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր