Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է          Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն       Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...    

05 ապր 2023 12:20

Ստեփանակերտից դեպքի վայր մեր շտապօգնության մեքենան կարող էր հասնել րոպեների ընթացքում, ի՞նչն էր խանգարում.Ադրբեջանցիք սոց. հարթակներում թմբկահարում են երեկվա դրվագը

Ապրիլի 4-ին ադրբեջանցի «էկոակտիվիստները» թույլ չեն տվել ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը։


Տեղում ադրբեջանցիների գործողությունների պատճառով վատացել է մեքենայում գտնվող 27 քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը, նրանց ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ՝ ԹՇՆԱՄՈՒ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ։


Երեկվանից ադրբեջանցիք սոց. հարթակներում և լրատվամիջոցներում թմբկահարում են այս դրվագը՝ ներկայացնելով այն որպես հումանիստական քայլ, Ադրբեջանի պատրաստակամություն՝ ծառայելու «իր բոլոր քաղաքացիներին»՝ անկախ ազգային պատկանելիությունից և իհարկե որպես ընթացքի մեջ գտնվող «ինտեգրացիոն գործընթացի» դրսևորում։


Թշնամին անում է այն, ինչ բխում է իր շահերից ու նպատակներից։ Իսկ թշնամու նպատակներում, գործողություններում և գործելաոճում ոչինչ չի փոխվել. վերջնականորեն բռնազավթել և հայաթափել Արցախը՝ զուգահեռ ապահովելով «հանցագործների դեմ և իր իրավունքների վերականգնման համար պայքարող և ինտեգրացիա իրականացնող պոպուշ Ադրբեջանի» կերպարակերտման տեղեկատվական ֆոնը։ Ոչ մի խաղաղություն, ոչ մի խաղաղ համակեցություն։


Հիմա հարցեր մեզ։


Լավ իմանալով թշնամուն՝ մի՞թե դժվար էր կանխատեսել նրա քայլերը և հնարավորություն չտալ իրավիճակն ու տեղեկատվությունը գլխիվայր շրջելու և ի շահ իրեն ներկայացնելու։


Ստեփանակերտից դեպքի վայր մեր շտապօգնության մեքենան կարող էր հասնել րոպեների ընթացքում։ Ի՞նչն էր խանգարում դա անել։ Ինչո՞ւ դա չարվեց։ Ինչո՞ւ սեփական անգործությամբ և կարճամտությամբ (դեռ չեմ ուզում հավատալ, որ դիտավորությամբ է դա արվել) թշնամուն դարձնել «հումանիստ»։


Քաջատեղյակ լինելով տեղեկատվական դաշտում թշնամու գործելաոճին՝ մի՞թե դժվար էր մեր շահերից բխող անհրաժեշտ տեղեկատվական հոսք ապահովել ի սկզբանե, որը


▪️մեզ ադրբեջանական շտապօգնության մեքենայի նկարների ու տեսանյութերի ֆոնին նվնվացողներ չէր դարձնի,


▪️ «տեսանելի» ցույց կտար դեպքը և ճանապարհի փակ լինելը, ինչն այդպես ջանադրաբար հերքում է թշնամին։


 


Ալվինա Աղաբաբյան


Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր