Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 ապր 2023 13:54

Բայց զգացի՞ք ինչ «внезапно»  փոխվեց հռետորաբանությունը .Ամենավտանգավորն այն է, որ վաղ թե ուշ զզվեցնելու են, թե Արևմուտքին, թե Արևելքին

Բայց զգացի՞ք ինչ «внезапно» իշխանությունը փոխեց իր հռետորաբանությունը՝ խիստ հակառուսական «մուննաթ»֊ից, դեպի ռուսական գործոնի սթափ և դրական  գնահատականներ։ 



Արդեն երկրոդ օրն է, ինչ այս իբր ինքնիշխան և «սուպեր֊սկզբունքային» իշխանությունը ցուցադրում է քաղաքական «գիմնաստիկայի» զարմանալի հնարքներ, որ մի կերպ շտկի իր ակնհայտ թշնամական քայլերի հետևանքները ռուսական ուղղությամբ։


Օրինակ, այս պարագայում "случайно" պարզվեց, որ Հռոմի ստատուտի շուտ վավերացման կարիքը չկա և 《видите ли》 պետք է «ընդլայնել» հայ֊ռուսական հարաբերությունները և առհասարակ "да здравствует армяно-российская дружба"։
Իհարկե, սա լրիվ համապատասխանում է  սիտուատիվ «ճոճանակի» քաղաքականությանը, որը որդեգրել է այս իշխանությունը և սա իրականում խնդիրների լուծում չէ, քանզի սա ոչ թե այս «թավշյա» իշխանության ցանկությունն է՝ սթափ և հայամետ տեսանկյունից վերաիմաստավորել իրականությունը, այլ (շտապեմ ենթադրել) մի քանի զանգի և լուրջ «բացատրական» աշխատանքի հետևանք է, ինչը, իհարկե, երկարատև էֆեկտ չի կարող ունենալ և պետք է սպասել մոտակա ժամանակ արևմտյան թևի «զանգերին և բացատրական աշխատանքներին»։


Ամենավտանգավորն այն է, որ այս իշխանության անսկզբունքային «ճոճանակի» քաղաքականությունը վաղ թե ուշ զզվեցնելու է, թե Արևմուտքին, թե Արևելքին և դա ուղղակի ազդելու է (իսկ իրականում արդեն ազդում է) Հայաստանի ԻՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ վրա ամենաբացասական առումով։


Արման Աբովյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր