Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 ապր 2023 13:02

Բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով. Ուռուցքաբանության ազգային կենտրոն

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով։


Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՈւԱԿ–ից, 65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:
Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):


Կատարվել է վիրահատություն, որի ընթացքում


հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,
կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա (բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),
կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր