ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

06 ապր 2023 16:55

Իշխանության և ընդդիմադիրների տված ցուցմունքների անհամապատասխանություն կա. Արծվիկ Մինասյան

Իշխանության և ընդդիմադիրների` քննիչներին տված ցուցմունքների որոշակի անհամապատասխանություն կա։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ այս պահին ԱԺ–ում առերեսումներ են կատարվում։
 
«Ինչպես քվեարկություններում է, ցավոք, այս դեպքում էլ վկաների մեծամասնությունն իշխանության ներկայացուցիչներ են։ Հետևաբար օբյեկտիվության առումով շատ բարդ է լինելու նաև քննչական մարմինների համար, որպեսզի գնահատականներ տան։ Ես դեպքը միակողմանի ներկայացնելու ցանկություն չունեմ, ներկայացնում եմ այն, ինչ եղել է։ Հստակ է մեկ բան` խուլիգանություն չկա և չէր էլ կարող լինել»,–ասաց Մինասյանը։
 
Նրա խոսքով` անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցման տեսակետից, այսինքն` համաչափության, որոշակի համադրման կարիք կա։ Մինասյանի գնահատմամբ` պաշտպանվելը համաչափության սահմաններում է եղել, իսկ մյուսների գնահատմամբ` հակառակը։
Նա նշեց նաև, որ հստակ է մեկ բան` առերես հարցաքննությունների ժամանակ էլ չի հիմնավորվում խուլիգանության երրորդ մասը (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով. խմբ)։
Հարցին, թե հավանական է համարում Սահակյանին կալանավորելը, Մինասյանը պատասխանեց, որ զրոյական իրավական հնարավորություն է դա, իրավական տեսանկյունից բացառվում է, բայց միաժամանակ չգիտի` ինչ կլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր