Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

07 ապր 2023 10:49

Պենտագոնը խմբագրել է․ Հայաստանը հանվել է «Defender 23» զորավարժության մասնակիցների ցանկից

ԱՄՆ ՊՆ կայքում խմբագրվել է «Defender 23» զորավարժության մասին հոդվածը․ Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը, ի թիվս այլ երկրների, մասնակցելու է «Պաշտպան-23» (Defender 23) զորավարժություններին:


«Բացի ԱՄՆ-ից, զորվարժություններին իրենց զորքերով կմասնակցեն նաև Հայաստանը Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։»,-նշվում էր հաղորդագրության մեջ։


Այժմ հաղորդագրությունից հանվել է Հայաստանը։ Հայկական կողմից դեռ արձագանք չկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր