Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

07 ապր 2023 14:38

Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին. ադրբեջանցի պատգամավոր

Իրանը մեկն էր նրանցից, ովքեր մտադիր էին տապալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է պատգամավոր Զահիդ Օրուջը։


Նրա խոսքով, Իրանի խորհրդարանի հայտարարությունը Ադրբեջանի դեմ նշանակում է ողջ պետական ​​իշխանության ներգրավում Թեհրանի ղեկավարության կողմից վերջին 3 տարիների ընթացքում իրականացվող կրոնական ու ռազմական ճնշման մեջ։ 


Պատգամավորի խոսքով ադրբեջանա-իրանական հարաբերությունները հասել են ցածրագույն կետին։
«Իրանի խորհրդարանը դիմում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ խոչընդոտներ ստեղծելու Իսրայելի հետ մեր երկրի հարաբերությունների համար։ Նախ՝ պարտվող Ադրբեջանը անվտանգ կլիներ Իրանի համար, պարտվող Ադրբեջանը՝ ավելի շահավետ նրանց համար։ Երկրորդ՝ Հայաստանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքի բացմանը, սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո։ 


Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին, ով ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ». Ուստի Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր