Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

08 ապր 2023 10:49

Ադրբեջանը թող նախ մտածի, թե ինչպես է համագործակցում Իսրայելի հետ՝ ընդդեմ մահմեդական երկրների, առաջին հերթին՝ Իրանի

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը, անդրադառնալով Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներին արտաքսելու թեմային, ասել է. «Այս ամենը վկայում է ոչ թե Իրանի ուժի, այլ նրա անօգնական վիճակի մասին։ Բանն այն է, որ իսլամական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող, իսլամական մշակույթի և արևմտյան քաղաքակրթության միջև կամուրջ հանդիսացած, երկու քաղաքակրթությունների միջև երկխոսության հասած Ադրբեջանի նկատմամբ Իրանի ահաբեկչական գործողությունները վարկաբեկում են այդ պետությունը մահմեդական բոլոր երկրներում...»:


Իսլամական աշխարհում «մեծ հեղինակություն» ունեցող Ադրբեջանը ոչ մի ձայն չհանեց, երբ երեկ՝ Ռամադանի ժամանակ Ալ–Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին այնտեղ աղոթող մահմեդական հավատացյալներին: Այդ ակտը քննադատել էր անգամ Էրդողանը:


Այնպես որ «քաղաքակրթությունների օրրան» դիրքավորվող Ադրբեջանը թող նախ մտածի, թե ինչպես է համագործակցում Իսրայելի հետ՝ ընդդեմ մահմեդական երկրների, առաջին հերթին՝ Իրանի՝ դրանով իսկ դառնալով ապակայունացնող գործոն ամբողջ Հարավային Կովկասի համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր