Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ       Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում    

08 ապր 2023 15:22

Շտապ կարգով նախաձեռնել տարածքային ինքնապաշտպանության համակարգ.Առաջիկա շաբաթներին ռազմական էսկալացիայի հավանականությունը զգալիորեն կմեծանա

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա շաբաթներին ռազմական էսկալացիայի հավանականությունը զգալիորեն կմեծանա, հատկապես, Սիսիանի, Վարդենիսի և Ջերմուկի հատվածներում: Այդ մասին հայտարարել է նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Տարածաշրջանային իրավիճակի զարգացումներն իրենց հերթին նպաստում են ռազմական բախումների սպառնալիքի աճին: Հնարավոր հարձակման ուղղություններով թշնամու առաջխաղացումը կանխելու համար անհրաժեշտ է շտապ կարգով նախաձեռնել տարածքային ինքնապաշտպանության համակարգ և գործարկել: Իրավասու տեղական ինքնակառավաման և պետական կառավարման մարմինների անգործությունը ներկա փուլում անթույլատրելի է ու կարող է գնահատվել միայն որպես հանցավոր անփութություն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր