Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 ապր 2023 16:32

Հասանովն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում գտնվող նոր ռազմական օբյեկտ

Շահագործման է հանձնվել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում կառուցված հերթական ռազմական օբյեկտը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Օկուպացված տարածքներ այցելած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը շրջայց են կատարել նորակառույց զորամասում


«Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ անձնակազմի ծառայողական-մարտական գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար այստեղ կառուցվել են շտաբի շենք, զորանոց, ծառայողական տարածքներ, բուժկետ եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ 


Նշվել է, որ մարտական գործողությունների ընթացքում ստորաբաժանումների օպերատիվ կառավարման, ինչպես նաեւ այլ զորատեսակների հետ փոխգործակցությունն ապահովելու համար նոր շտաբում նախատեսված է կապի հանգույց եւ սերվերային սենյակ՝ հագեցած ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական միջոցներով:


Ծանոթանալով ստեղծված պայմաններին՝ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել շտաբային սպաների եւ ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի անհատական հմտությունների եւ ունակությունների հետագա բարձրացման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր