Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»          Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»       Այս կենդանակերպի նշանների համար հուլիսի 5-ից կսկսվի հաջողության ալիք՝ նոր հնարավորություններ կարիերայում և անձնական կյանքում    

09 ապր 2023 17:11

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է

Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ: Այս մասին սիրիական «Ալ Վաթան» թերթին հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը:

«Հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի օրը, հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդատվություններն այս առումով դրական արդյունքների հասնելու համար», - ասել է դեսպանը։

Եֆիմովն ընդգծել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր հարցերը չեն կարող լուսաբանվել և լուծվել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլերի շրջանակներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր