Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 ապր 2023 16:55

Ադրբեջանի մասին «կեղծ տեղեկություններ» տարածողները գումարներ են ստանում Իրանից ու ՀՀ-ից. Ալիևին քնադատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են

Ադրբեջանում օրենսդրական մակարդակով մտադիր են պայքարել արտերկրում Ալիեւի ռեժիմի քննադատների դեմ։ 
Այսպես, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը «Տեղեկատվության, տեղեկատվության պահպանման և պաշտպանության մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է կիրառվեն արտերկրում ապրող և Ադրբեջանի մասին «կեղծ տեղեկություններ» տարածող անձանց նկատմամբ։Նրա խոսքով՝ նման մարդիկ գումարներ են ստանում Իրանից ու Հայաստանից։


Հատկանշական է, որ Ալիեւին եւ նրա իշխանությանը քննադատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են, ովքեր բռնաճնշումների ու հալածանքների արդյունքում ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։ 


Սակայն նրանք շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ բռնապետի ձեռքերը նաև Եվրոպայում հասնում է նրանց։ 
Ադրբեջանցի այլախոհներից շատերը հարձակման են ենթարկվել, ոմանք սպանվել են։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր